Պետության թալանչիները

Այն որ Հայաստանի Հանրպետության պետական բյուջեն մեղմ ասած՝ այդքան էլ բարեխիղճ չի ծախսվում, կարծում ենք գիտեն բոլորը: Պետական միջոցների բարեխիղճ օգտագործման դեպքում մենք այսօր կունենայինք որակական այլ տնտեսություն: Միայն այն դեպքերը, որոնք բացահատվել են բավական են հասկանալու համար, որ պետությունից մեծ չափերի հասնող գումարներ են կորզվում: Ներկայացնում ենք ամենաաղմկահարույց գործերը որոնք վերաբերվում են պետական միջոցների թալանին այս երեք գործերից մեկի մասով արդեն իսկ կա դատարանի որոշում: Ըստ ներկայացված մեղադրանքների՝ միայն այս երեք գործերի մասով պետությունից գողացվել է ավելի քան 600 000 000 դրամ:
Եվ սա ընդամենը երեք գործ, իսկ քանի գործ կա, որոնց մասին հանրությունը այդքան էլ տեղեկացված չի և քանի գործ կլիներ, եթե իշխանությունները մի փոքր ջանք թափեն: Ահա այդ գործերը.

Մարգար Օհանյանի դեմ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը):
Օհանյանը ձերբակալվել էր օգոստոսի 30-ին ՀՔԾ հատուկ կարեւոր գործերով քննիչ Տիգրան Թամամյանի հանձնարարությամբ, ով ՀՔԾ-ում համարվում է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մարդը, եւ գլխավոր դատախազը հենց վերջինիս միջոցով է իրականացնում ամենածանր գործերը:

Օրեր առաջ ձերբակալվել էր 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, գնդապետ Ստեփան Կարախանյանը, ով յուրացրել էր ճանապարհային ոստիկանության կարիքների համար ստացած 277 հազար լիտր բենզինի մեծ մասը` 156 հազար լիտրը` 57 միլիոն դրամի վնաս հասցնելով պետությանը:

Մարգար Օհանյանը յուրացրել է Ճանապարհային ոստիկանությանը հատկացրած 574 հազար 420 լիտր բենզինը` ուղեգրերի տեսքով, դրանով հասցնելով պետությանը 160 միլիոն դրամի (շուրջ 420 հազար դոլար) չափով վնաս:

Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17– ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, հանդիսանալով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ և օգտվելով ծառայությունը կառավարելու իր լիազորություններից, մասնավորապես՝ այն, որ իր կողմից վերահսկվել է կենսաթոշակառուների կողմից կասեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու վերաբերյալ կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչությանը ներկայացված դիմումների հիման վրա կուտակված կենսաթոշակների գումարները Ծառայության վճարային ծառայության Երևան քաղաքի ստորաբաժանումների կողմից վճարելու գործընթացը:

Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը: Վազգեն Խաչիկյանի գործով դատավարությունը դեռ չի ավարտվել:

Տիգրան Վիրաբյան– Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանն հուլիսի 10-ին ձերբակալվել է:

Վիրաբյանը մեղադրվում է իրականացման ընթացքում պաշտոնեական դիրքը չարաշահելու և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու մեջ:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա դիրքի չարաշահում է թույլ տվել «Հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» ծրագրի իրականացման ընթացքում:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Համեմատության համար պետք է նշել, որ 2012 թվականի պետական բյուջեով 200 000 000 դրամ է տրամադրվել աղետի գոտու և փախտականներին բնակարաններով ապահեվելուն:

Դիտվել է 646 անգամ
 


Այս թեմայով