Պետության գործառույթը չի կարող մեկ գործարար իրականացնել

gagik-tsarukyan_4 (1)Այս տարի ևս գյուղացիներըխաղողի բերքի իրացման հետ կապված հայտնվեցին մեծ խնդրի առաջ: Մարդիկ չեն կարողանում իրացնել իրենց խաղողի բերքը: Այս օրերին հետևում եմ լրահոսին ու մի բան է ինձ զարմացնում, որ շրջանակներ ինտենսիվորեն խաղողի մթերման խնդիրները փորձում են կապել Գագիկ Ծառուկյանի անվան հետ:
Գիտեք որն է զարմանալի, որ խաղողի բերք մթերող ընկերությունները հայաստանում 30-ց ավելի են և ամենամեծ մթերողը ոչ թե Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունն է, այլ Պեռնո Ռիկար Արմենիա ընկերությանը պատկանող Արարատ կոնյակի գործարանը: Ես օրինակ որևէ անգամ չեմ տեսել, որ այս 30 ըկերություններից որևէ մեկի ղեկավարը գնա և հանդիպի գյուղացիների և նախորդ տարվա ծավալների չափ բերք մթերի: Ավելին այս տարի շատ գյուղացիները այլ մթերողների կողմից անարձագանք մնալուց հետո իրենց բերքը կարողացել են իրացնել Ծառուկյանին պատկանող մթերման կայաններում: Մենք կարող ենք չընդունել Գագիկ Ծառուկյանի հայացքները, կարող ենք քննադատել նրան, բայց մեղադրել այն բանում, որ Հայաստանում խաղողի բերքը չի իրացվում՝ կարծում եմ անմտություն է:
Հաջորդ բանը, որ մենք մոռանում ենք՝ այն է, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերությունը կամ մյուս ընկերությունները այս ոլորտի պատասխանատուները չեն և այս դեպքում շատ կարևոր է, թե ինչ է անում պետական սեկտորը, ինչ է անում Կառավարությունը և Գյուղնախարարությունը: Ի վերջո խաղողի բերքի խոշոր մթերողներ են նաև վարչապետն ու գյուղնախարարը: Այնպես, որ եկեք այս խնդիրը բարձրաձայնենք և խոսենք ոլորտի խնդիրների մասին և ոչ թե փորձենք սևացնել այս կամ յան գործարարին: Փորձենք պետությունից պահանջել այս խնդրին տալ լուծում և կանգնել, թե գյուղացիերի և թե ծանր ընտրության առաջ կանգնած գործարարների կողքին:

Աղբյուրը այստեղ

Դիտվել է 69 անգամ
 


Այս թեմայով