Պետությանը թալանած ընկերությունը դեռ շարունակում է մաքսային ծառայություններ մատուցել

Թեև Պետական եկամուտների կոմիտեյի ղեկավար Դավիթ Անանյանը մեկ ամսից ավել ժամանակ է ինչ հայտարարել է, որ պետությանը մեծ վնաս հասցրած, օֆշորային կազմակերպություն հանդիսացող «Նորֆոլկ Քոնսալթինգ»  ՍՊԸ-ն լուծարման փուլում է, սակայն իրականում այս կազմակերպությունը դեռևս շարունակում է նույն թափով և պայմաններով մաքսային ծառայություններ մատուցել գործարարներին:

Բազմաթիվ գործարարների մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչու՞ է այս կազմակերպությունը շարունակում ծառայություններ մատուցել իրենց, երբ զբաղված է եղել պետությանը թալանելով: Politik.am-ի աղբյուրներն ասում են, որ իրականում լուծարման պրոցեսը ուշանում է, քանի որ ՊԵԿ նոր ղեկավարությունը չի կարողանում փոխարինող գտնել: Անգամ տարբերակ է քննարկվում, ըստ որի օֆշորային այս կազմակերպությունը կմնա, բայց պետք է անվանումը փոխի և գրանցվի Հայաստանի Հանրապետությունում:

Լուսանկարում՝  ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյան

Այս թեմայով