Պետական բյուջեից 682 միլիոն փոշիացրած անձը՝ գյուղնախարար

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատտնտեսության նախարար: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ նախարարին։

Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը 2016-ի դեկտեմբերից զբաղեցել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրեն: Նրա անունը մամուոլում շրջանառվեց, երբ հայտնի դարձավ, որ 1,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում:

Ի դեպ վարչապետ Փաշինյանը շաբաթներ առաջ հենց նմանատիպ ԾԻԳ-երի  ոչ արդյունավետ աշխատանքի մասին էր խոսում ու վստահաբար կարելի է ասել, որ վարչապետը տեղյակ է Գեղամ Գրիգորյանի նախկին գործունեությանը։

Այսպես, ըստ «Հետք» պարբերականի Գեղամ Գրիգորյանը նշված ԾԻԳ ղեկավար աշխատելու ընթացքում  միլիոնավոր դրամներ է փոշիացրել, որը իր ղեկավարած կառույցին փոխանցվել է պետական բյուջեից։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այս տարվա փետրվարի 6-ին հաստատել է 2018թ. տարեկան գործունեության իրականացման բյուջեն՝ մոտ 682 մլն 555 հազար դրամ: Այդ գումարի մեծ մասը գոյանում է պետական բյուջեի հատկացումներից՝ մոտ 410 մլն 457 հազար դրամ:

Բյուջեով հսկայական գումարներ են հատկացվել հիմնադրամի ծախսերի համար: Մասնավորապես, խորհրդի հաստատած ծախսերի նախահաշվով 504 մլն 244 հազար դրամ է հատկացված աշխատավարձերի նպատակով, որից մոտ 325 մլն դրամը՝ պետական բյուջեից: 17 մլն դրամից ավելին է նախատեսվել տրանսպորտային նյութերի, 40 մլն դրամ՝ գույքի և սարքավորումների, տարածքների վարձակալության համար, որից 8 մլն 340 հազար դրամը՝ պետական բյուջեից և այլն:

Հ․Գ․ Հետաքրքիր է, թե վարչապետ Փաշինյանը ի՞նչ ակնակլիք ունի նման կադրից և արդյո՞ք նման նշանակումները չեն հակասում հեղափոխության փիլիսոփայությանը։

Այս թեմայով