Պետական ավտոմեքենաները քայլ առ քայլ պետք է կրճատվեն

ghhjoՀՀ կառավարության աշխատակազմի կազմից 9 տրանսպորտային միավոր վերցվեց և տրամադրվեց ՀՀ պետական գույքի կառավարման վարչությանը՝ օտարելու նպատակով: Այս մասին որոշումն ընդունվեց գործադիրի այսօրվա նիստում:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ սա ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առաջին քայլն է և պետական մեքենաների կազմն արմատապես պետք է վերանայվի:

«Քայլ առ քայլ պետք է կրճատենք պետական ավտոմեքենաները, կատարենք օպտիմալացում: Առաջին քայլը չօգտագործվող մեքենաների օտարումն է»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

 


Այս թեմայով