Պենտագոնը հաստատում է աշ-Շիշանիի մահը

E51AF92C-A105-47C1-A786-95AD5331C192-mw1024-s-nՊենտագոնը հաստատել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Աբու Ումար աշ-Շիշանի և Աբու Ումար Չեչենսկի մականուններով հայտնի Թարխան Բատիրաշվիլիի մահը: Ըստ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության՝ մարտի 4-ին ամերիկյան օդային հարձակումների հետևանքով աշ-Շիշանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է Ռաքքայի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է:

 


Այս թեմայով