Պենտագոնը կընդլայնի ՀՕՊ համակարգը Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով

հօպՊենտագոնը հայտարարում է ԱՄՆ-ի կողմից միջոցառումների մշակման մասին, որոնք ներառում են ՀՕՊ համակագի ընդլայնում։

Դա կապված է Ռուսաստանի կողմից Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի խախտումների հետ։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարարի տեղակալի օգնական Բրայան Մակեոնը։

«Կապված Ռուսաստանի կողմից պայմանագրի խախտումների և ընդհանուր առմամբ ագրեսիվ վարքի հետ՝ մենք ի պատասխան ռուսական ռազմական գործողությունների մշակում ենք և ներդնում ռազմավարություն, որն իր մեջ ներառում է ՀՕՊ համակարգի փոփոխում և ընդլայնում՝ դիմակայելու Ռուսաստանի հարձակողական հնարավորություններին»,- ասել է Մակեոնը։

Դիտվել է 180 անգամ
 


Այս թեմայով