ՊԵԿ նորանշանակ նախագահը սկսել է կադրային փոփոխությունները. «Հրապարակ»

Վարդան Հարությունյան«Հրապարակ» թերթը գրում է. «ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն սկսել է կադրային փոփոխությունները։ Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը։ Նրան նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ էր բերել նախագահի վերահսկողական ծառայությունից։ Արտակ Անդրեասյանն «Արդշինինվեստբանկի» նախկին կառավարիչ Արամ Անդրեասյանի որդին է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 


Այս թեմայով