ՊԵԿ նախագահի օգնականը փոխնախարարից առավել է. նա ծառայողկան Toyota Camry-ի ունի

Կարեն Կարապետյանը, երբ նշանակվեց կառավարության ղեկավար, գործադիրը հայտարարեց, որ գնալու են լուրջ խնայողությունների, որպեսզի պետական բյուջեից անիմաստ ծախսեր չկատարվեն:

Խնայողական ռեժիմը, սակայն չի վերաբերվում Կարեն Կարապետյանի շրջապատը ներկայացնող պաշտոնայներին: ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի օգնականներն օրինակ չեն լսել խնայողական ռեժիմին անցնելու մասին:

Վարդան Հարությունյանի օգնական Տաթևիկ Կարապետյանի համար բյուջեից ծախսվում է  այնքան որքան չի ծախսվում նույնիսկ փոխնախարարների վրա: Նրան սպասարկում է 061ՏՏ05 պետհամարանիշի Toyota Camry-ի, որի համար պետության հաշվին նաև վարորդ է պահվում:

Ի դեպ պետք է նկատել, որ Տաթևիկ Կարապետյանը երգիչ Սարոյի կինն է:

Դիտվել է 3,486 անգամ
 


Այս թեմայով