ՊԵԿ նախագահի տեղակալը պետք է ազատվի աշխատանքից

«Միանշանակ է որ նման նշանակում չպետք է լինի: Խոսքը վերաբերում է պաշտոնատար անձի նկատմամբ էթիկայի պահանջների, վստահելիության աստիճանին և այս առումով այն սկզբունքը որը որդեգրել է նոր կառավարությունը, և թավշյա հեղափոխության առաջնորդների  գործունեության պատկերի մեջ չի տեղավորվում»,-Politik.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսելով , երեկ մեր կայքում տեղ գտած ՊԵԿ նախագահի տեղակալը ԱՄՆ-ում դատապարտվել է սպանության սպառնալիքի և հետապնդման համար վերառությամբ նյութի մասին:

Սաքունցի մոտեցմամբ  կառավարությունը գուցե թերացել է ճշտելու ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալի կենսագրությունը մինչ պաշտոնի նշանակելը , բայց սա չի նշանակում որ վերջիններս հնարավորություն չունեն շտկելու իրենց սխալը:

« Այն հանգամանքը, որ վերջինս թաքցրել է իր կենսագրությունը՝ դատապատվածություն մասով, խոսում է այն մասին , որ ՊԵԿ նախագահի նորանշանակ տեղակալը բարեխիղճ չի եղել, ինչն էլ կարելի է համարել որպես ոչ արդար մոտեցում նոր իշխանությանը »,-նկատեց Արթուր Սաքունցը:

Իրավապաշտպանն ընգծեց, որ տվյալ անձը այնպիսի հանցագործության մեջ է մեղադրվել, որը՝ վարքագծի մասով որևէ դրական բանի մասին չի խոսում և որ վերջինս պետք է ազատվի աշխատանքից:

Այս թեմայով