ՊԵԿ-ի նոր նախագահը ցանկանում է փոխել Մաքսայինի գործելաոճը. «Ժողովուրդ»

vardan-harutyunyan«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ, այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացվելու են։

Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին է։ Վարդան Հարությունյանը նաև պատրաստվում է կառավարությանն առաջարկել, որպեսզի մաքսային բրոկերի ծառայությունը պետության կողմից մատուցվի։ Ներկայումս այդ ծառայությունը մատուցում են մասնավոր ընկերությունները։

Այս նպատակով օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն։

Նման փոփոխությունների հնարավորության մասին «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ առաջիկայում նախատեսվում է պարզեցնել արտահանման և ներկրման գործընթացները։ «Նպատակը տնտեսվարող սուբյեկտների և սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն է՝ ուղղված կամայական, չարաշահումների, հովանավորչության և կոռուպցիոն երևույթների դեմ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Դիտվել է 322 անգամ
 


Այս թեմայով