ՊԵԿ-ից հայտնել են, որ մեքենաները իրենց մոտ իպահ տված չեն.«Ղեկը աջ»

Անցած շաբաթ Կառավարության նիստին Բագրատաշենի անցակետում կայանված մեքենաների հարցը չէր քննարկվել:  «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները հույս ունեին, որ այս շաբաթ հարցը կքննարկվի: Վարչապետի օգնականի խոսքով  տեխնիկական խնդիրի պատճառով հարցը նիստի օրակարգում այս անգամ էլ չէր ընդգրկվել:

Politik.am-ին նախաձեռնության անդամ Դավիթ Գասպարյանը ասաց , որ երեկ նախաձեռնության անդամները հանդիպել են տրանսպորտի նախարարին, ով վստահեցրել է`մյուս շաբաթ անպայման ծրագիրը կներառվի կառավարության նիստի օրակարգում.

«Ըստ ծրագրի մեքենաները պետք է Հայաստան ներկրվեն մինջև 2019 թվականի ապրիլի 1-ը: Կառավարությունում քննարկվելուց հետո այն պետք է ԱԺ-ի խմբակցություններում քննարկվի, քվեարկվի, հետո էլ ստորագրվի նախագահի կողմից»:

Այն հարցին` արդյոք անցակետի վնասված մեքենաների համար փոխհատուցում կտրվի կամ վերահսկողություն կսահմանվի,Դավիթ Գասպարյանը ասաց, որ ՊԵԿ-ից հայտնել են , որ մեքենաները իրենց մոտ իպահ տված չեն և իրենք պատասխանատվություն չեն կրում վնասված մեքենաների համար:

«Մենք բազմիցս դիմել ենք մաքսակետի տարբեր աշխատակիցների` խնդրելով տրամադրել տեսախցիկների ձայնագրությունը, սակայն  պատասխանում են, որ տեսախցիկները չեն աշխատում»:

Այս թեմայով