ՊԵԿ-ին ներքին հրահանգ է իջեցվել.«Հրապարակ»

պեկ«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ՊԵԿ-ին ներքին հրահանգ է իջեցվել՝ սահմանափակելու ստուգումները։ Վարչապետը թույլատրել է ստուգումներ անել միայն բարձր ռիսկայնություն ունեցող ընկերություններում։ Այդ հրահանգը պայմանավորված է տնտեսության ճգնաժամային վիճակը հաղթահարելու քայլերով:

Հիշեցնենք, որ հարկային հավաքագրումների հարցում կոմիտեի նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանն առաջին ամիսներին աննախադեպ ակտիվություն էր դրսեւորում։

ՊԵԿ-ին հաջողվել էր ապրիլին պետբյուջե հավաքագրել մոտ 100 մլրդ. դրամ, եւ դա աննախադեպ ցուցանիշ էր։ Տարվա երկրորդ կեսին հակառակ պատկերն է գծագրվում՝ հարկային մուտքերի պլանը կատարելը դառնում է ավելի ու ավելի բարդ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 304 անգամ
 


Այս թեմայով