ՊԵԿ-ը մեծ գործառույթներ է տվել օֆշորային ընկերության. Հարությունյանի բիզնեսի հետքերով

Ինչպես գիտենք, հուլիսից գործում է «Նորֆոլկ Քոնսալթինգ»   ՍՊԸ, որն իրականացնում է արտասահմանից ներկրվող ապրանքների մաքսազերծում: Մենք մեր նախորդ գրառումներում անդրադարձել էինք այս ընկերության մասին և նշել, որ սրա փաստացի սեփականատերը Վարդան Հարությունյանն է, իսկ գործադիր տնօրենը՝ նախկին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանը:

Հուլիսին ՊԵԿ նախագահի առաջին տեղեկալ, մ/ծ գեներալ մայոր Սավել Ավետիքյանը հարցազրույց տալով «hraparak.am» էլեկտրոնային կայքին նշել էր, որ այս ընկերությունը ոչ մի կապ չունի «օֆշորի» հետ, ո՜չ էլ դրա նկատմամբ հսկողության պակաս կա (տե՛ս այստեղ): Սամվել Ավետիքյանը ընդունել էր, որ դրա ստեղծումը, ըստ էության ՊԵԿ նախաձեռնությունն էր և նույն իր խոսքերով՝ այն գտնվում է ՊԵԿ բազմաշերտ վերահսկողության ներքո:

«Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիրը

ՀՀ պետգեգիստրի էլեկտրոնային ռեեստրից հնարավոր է տեղեկանալ, որ «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ հիմնադիրն է հանդիսանում ՆորֆոլկՊրոջեկտ ԼՓ կազմակերպությունը:

«Նորֆոլկ Պրոջեկտ»-ը նույնական է «Norfolk projects LP»-ի հետ

Նորֆոլկ Պրոջեկտ LP գրանցված է «Norfolk projects LP» անվան ներքո Մեծ Բրիտանիայում՝ Շոտլանդիայում, հասցե՝ «Suite 1 4 Queen StreetEdinburgh,Uk»: Դրա հիմնադիրներն են հանդիսանում 
«Okinawa Holdignss.a.»  (Օկինավա Հոլդինգս) և «Hokaido Invests.a» (Հոկայդո ինվեսթ) ընկերությունները: Իսկ կանոնադրական կապիտալն է բրիտանական ֆունտ ստեռլինգ:

Ինչո՞վ են զբաղվում «Okinawa Holdignss.a.» և «Hokaido Invests.a» ընկերությունները:

Դա ճշտելու համար դիմեցինք մեր բրիտանացի գործընկերների օգնությանը: Արդյունքն երկար սպասել չտվեց: Պարզվում է այս  երկու ընկերությունները գրանցված են Բելիզում Բելիզ Սիթի-ի «New Road 7» փողոցում: Այս փողոցի մասին հետագայում կխոսենք:

«Okinawa Holdignss.a.» և «Hokaido Invests.a» գրանցել են և իրականացնում են տնօրինությունը 
10-ից ավել բրիտանական կազմակերպություններում՝ գրանցված Շոտլանդիայում, Ուելսում, Հյուսիսային Իռլանդիայում, Անգլիայում: Հետաքրքրաշարժ է նաև այն հանգամանքը,
 որ իրենց կողմից գրանցվող  ընկերություններում տնօրեն է հանդես գալիս 
Բելիզի քաղաքացի նույն Բելիզի «New Road 7» փողոցում բնակվող ոմն՝ Շեյլա Մարի Բերնարդեզ (Sheila Marie Bernardez (ծնված 1990թ.))Companycheck.co.uk բրիտանական կայքից մեզ հայտնի է դառնում, որ նա 4 գործող կազմակերպություններում իրականացնում է գործադիր ֆունկցիաներ, 2 կազմակերպություններում արդեն չի իրականացնում այդպիսի ֆունկցիաներ, 7 լուծարված կազմակերպություններում իրականացրել է նմանօրինակ ֆունկցիաներ (տե՛ս այստեղ):

Այլ պաշտոնական տեղեկություններ «Okinawa Holdignss.a և «Hokaido Invests.a» մասին հայտնի չէ: Մինչդեռ մենք, վերջիվերջո, կարողացանք ճշտել և հասկանալ, իրականում ի՞նչ ընկերություններ են դրանք և ո՞վ է Շեյլա Մարի Բերնարդեզը:

 Պանամական, թե՞ բելիզյան կազմակերպություն

Պարզվում է, որ այս ընկերությունները իրականում պանամական ընկերություններ են (տես այստեղ): Ավելին, նրանք հայտնի են դարձել «ICIJ»՝ միջազգային հետաքննող լրագրողների ասո­ցիացիայի կողմից հրապարակված պանամական թղթերից (https://offshoreleaks.icij.org/nodes/14022545):

Այսինքն՝ սրանք օֆշորում գործող կազմակերպություններ են, ավելի ճիշտ՝ դե ֆակտո՝ մեկ կազմակերպություն, որոնք ըստ էության Մեծ Բրիտանիայում գրանցում և իրականացնում են կազմակերպությունների 
ղեկավարում և ապահովում այդ կազմակերպությունների համար, այսպես կոչված, հարկային դրախտում (tax haven) (օրինակ՝ Պանամայում) գործառնությունը:

Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ  «Norfolk projects LP» ընկերությունը, ըստ էության, օֆշորյան կազմակերպություն է:

Ո՞վ է Ռուբեն Վալեսյանը

 Հետաքրաշարժ է, որ կազմակերպությունների վերաբերյալ բրիտանական ռեեստրից տեղեկանում ենք, որ սույն «Նորֆոլկ պրոջեկտս»-ի վերհսկիչ բաժնեմաս ունեցող անձը օգոստոս ամսից  հանդիսանում է ՌԴ քաղաքացի Ռուբեն Վալեսյանը (ծնվ. 1958թ. հունվարին), (տե՛ս այստեղ):

Ռուբեն Վալեսյանը նախկին ՀՀ Կենտրոնական բանկի անդամ է, հայտնի ակադեմիկոս Լեմվել Վալեսյանի որդին է, 
տնօրինել է ռուսական «ՄԱԿԿՈՆԻ» ՓԲԸ (ԶԱՕ) կոնցեռնը (գործունեությունը դադարեցրել է 2015թ.): Վերջինս հանդիսացել է «ՕՆԵԳԱ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը և 
2015թ.-ից այն դարձել է բաց բաժնետիրական ընկերություն, Վալեսյանի փոխարեն տնօրեն է դարձել Սուբոտա Մարիանա 
Վյաչեսլավին: Փոխվել է նաև այդ ընկերության իրավաբանական հասցեն:

Իսկ Հայաստանում շարունակում է գործունեություն ծավալել Վալեսյանի անվան հետ կապվող «ՄԱԿԿՈՆԻ ԱՍՍՈՑԻԱՑԻԱ» ՍՊԸ-ն, ինչպես նաև նրա անվան հետ կապվող «ՖՐԱԳՄԱ» ՍՊԸ-ն: Վերջիններս զբաղվում են շինարարությամբ, անշարժ գույքի վարձակալության տրամադրմամբ:

 Ո՞վ է բրտիանական պետռեգիստրում իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկության մեջ փոփոխություն կատարելու հայտատուն:

 Ռուբեն Վալեսյանի վերահսկող բաժնետեր դառնալու վերաբերյալ տեղեկությունը բրիտանական պետական ռեգիստր ներկայացրել է CIE EUROPE LIMITED (գրանցված Ուելսում) ընկերության տնօրեն, ազգությամբ անգլիացի Ուլիյամ Մեթյու Մերֆին (ծնվ. 1947թ. սեպտեմբերին): Վերջինիս ստորագրությունից երևում է, որ նույն Մերֆին է իրականում ստորագրել նաև կազմակերպության ստեղծման ժամանակ «Okinawa Holdings, s.a.» ընկերության անունից, և դրանք ինչ-որ կերպ ևս աֆիլացված են նրա հետ (տե՛ս առկա նկարներում պատկերված ստորագրությունների նույնականությունը): Այսինքն՝ Մերֆին, իր գործառնությունները, իրականացնում է իրեն աֆիլացված մի քանի օֆշորյան կազմակերպությունների միջոցով: Այլ կերպ ասած այստեղ գործում է մի մեծ օֆշորյան սխեմա, ինչի մասին զարմանալիորեն տեղյակ չէ ՊԵԿ ղեկավարությունը: Եվ հարց է առաջանում. արդյո՞ք նման կասկածելի, երկու ֆունտ ստեռլինգ կանոնադրական կապիտալով կազմակերպությունը, լավագույն ընտրությունն է, որպեսզի օգնի մեր տնտեսվարողներին իրականացնել ապրանքների մաքսազերծումը:

 


Այս թեմայով