Պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է

231894651397301611Մատենադարանի մոտ մեկնարկվել է «Դեմ Եմ» -ի նախաձեռնած հավաքը, որի ժամանակ ելույթ ունեցավ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ ՄԻնասյանը.«Սահմանադրական դատարանը հիմնովին հակասահմանադրական ճանաչեց պարտադիր բաղադրիչը: Որևէ տրամաբանություն չկա մինչև սեպտեմբեր տալու: Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ սեփականության ոտնահարում է տեղի ունեցել, իսկ դա նշանակում է որ այն գործում է սահմանադարական դատարաանի վճիռը կարդալուց անմիջապես հետո: Սեփականության մասին իրավունքը ենթակա չէ գանձման: Այն անվավեր է հենց որոշման պահից, այստեղ որևէ երկիմաստ բան չկա: Ձեզ պաշտոնապես տեղեկացում եմ, բոլոր այն անձանց, ովքեր համարում են, որ մինչև սեպտեմբեր պետք է վճարեն, հրավիրել եմ ուղիղ եթեր բանավեճ, սակայն ոչ ոք չի գալիս, հետևաբար դա նշանակում է, որ դուք ճիշտ եք, որ մենք ճիշտ ենք: Մենք ուժեղ ենք, որովտեև առաջնորդվում ենք սահմանադրությամբ: Միայն ոգևորված հաջողության հասած ազգը կարող է դուրս գալ նսեմացած վիճակից:

 


Այս թեմայով