Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Պարոն Օսիպյանը գերազանց է և կայտառ». Պավել Մանուկյան

«Պարոն Օսիպյանը գերազանց է և կայտառ». Պավել Մանուկյան

arm146763979225«Պատանդներից մեկի բացթողնման համար Ժիրայր Սեֆիլյանի հետ չենք խորհրդակցել, մենք ենք որոշել»,- քիչ առաջ «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Էրեբունիի ՊՊԾ-ն գրոհողներից Պավել Մանուկյանը:

Նա տեղեկացրեց, որ ամբողջ օրը հաց չեն կերել եւ մտադիր են այս պայմաններում շարունակել մինչեւ վերջ, «իսկ վերջը տարբեր տեսակ է լինում՝ կամ հաղթանակ, կամ մահ»: Մեր այն հարցին, թե ո՞վ է ազատ արձակված ոստիկանը, Պավել Մանուկյանը դիմեց Վալերի Օսիպյանին՝ պարոն Օսիպյան, ինչպե՞ս էր ազատ արձակված պատանդի անունը: Փոխգնդապետը տեղեկացնում է՝ Արամայիս: Ի դեպ, պատանդառված փոխգնդապետի ինքնազգացողությունը Պավել Մանուկյանը բնորոշեց այսպես՝ գերազանց եւ կայտառ:

Դիտվել է 1,361 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy