Պարոն վարչապետ սկսեք ձեր շրջապատից. բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

հովիկԱյսօր Կառավարության պաշտոնական կայքում կարդում եմ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Ջրօգտագործող ընկերությունների ղեկավարների հետ: Վարչապետը այս հանդիպման ընթացքում մասնավորապես ասել է.« Այսօրվա մեր հավաքի նպատակը երկու կարևոր հարց է. առաջին՝ ջրով ապահովել բոլոր հողօգտագործողներին, գյուղացիներին. որևէ գյուղացի հարց չբարձրացնի, որ ջրի պատճառով իր ցանքսը չորացել է: Օգոստոսը մեր ոռոգման սեզոնի ամենաթեժ ամիսն է, և ևս մեկ անգամ բոլորիդ հանձնարարում եմ՝ ժամանակին ջրով ապահովել հողօգտագործողներին, որպեսզի բերքը նորմալ հավաքեն: Աշխատեք երկար, աշխատեք 24 ժամ, ձեր աշխատակազմը թող նաև հերթապահություն անցկացնի գիշերները, որպեսզի որևէ դժգոհություն չառաջանա: Եվ, երկրորդ՝ կարգապահություն հավաքագրման գործընթացում. պետք է աշխատեք թափանցիկ և ազնիվ», — եզրափակել է կառավարության ղեկավարը:
Պարոն վարչապետ, եթե այդքան մտահոգ եք խնդրում եմ առաջինը ուշադրություն դարձրեք «ԱԶԱՏ» ՋՕԸ գործունեությանը: Այս ընկերությունը ջրով պետք է ապահովի Արարատի մարզի ավելի քան 16 գյուղերի: Երևի դուք կզարմանաք, բայց այս ընկերությունը ամառվա ընթացքում մի քանի անգամ, օրեր շարունակ գյուղացիներին զրկում է ոռոգման ջրից և հիմանվորում, որ այս ամառվա տապին ինչ որ շինարարական աշխատանքներ են իրականացվում:

Ի դեպ պարոն Աբրահամյան այս ընկերությունը ջրի մեկ խորհանարդ մետրը գնահատել է 25 դրամ, այն դեպքում, երբ կառավարությունը մեկ խորհանարդի համար սահմանել է 11 դրամ:

Եվ գիտեք ինչն է  ամենահետաքրքիրը պարոն վարչապետ, որը այս ընկերության տօնրեն Արման Գևորգյանը ձեր մոտ ընկերոջ որդին է և վստահ եմ ձեր հորդրոները, եթե ոչ որպես վարչապետի, որպես բարեկամի կլսի: Պարոն վարչապետ ես նաև տեղեկություններ ունեմ, որ երբ այս ընկերությունը կտրում է գյուղացիների ջուրը, այն տրամադրում է Արարատի մարզում անծայրածիր հողեր և ձկնաբուծարաններ ունեցող մի գործարարի:

Հարգանքով Արարատի մարզի Դիտակ գյուղի բանկիչ Բորիս Մուրազի

Դիտվել է 320 անգամ
 


Այս թեմայով