Պարոն վարչապետ մի սպանեք գյուղը. բաց նամակ Հովիկ Աբրահամյանին

hovik-abrahamyan2-600x389Հարգելի Հովիկ Աբրահամյան 2015 թվականը խաղողագործ գյուղացիների համար բերքաբեր տարի էր, սակայն պատկան մարմինների անգործության և ՌԴ տնտեսական դժվարությունների պատճառով առատ բերքից սպասված օգուտը հավասարեցրին ոչնչի: Արդեն նոր գյուղատնտեսական տարին է սկսվել, իսկ գյուղացիներից շատերը անցյալ տարվա բերքի գումարը չեն ստացել: Այսօր արդեն գյուղացիները պատրաստվում են սկսել իրենց աշխատանքները, սակայն մարդիկ կանգնած են դժվարությունների առաջ: Գարնանը գյուղացիների հիմնական խնդիրներից մեկը ոռոգման ջրի համար վճարումներ կատարելն է:
Գյուղացիները իսկապես կանգնած են դժվարին իրավիճակի առաջ և այստեղ կառավարությունը հստակ և արագ պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի գյուղացիները կարողանան ոտքի կանգնել:
Պարոն վարչապետ բոլոր ՋՕԸ-երը պետությունից ստանում են դոտացիաներ և գյուղացիների կարծիքով կարող են գոնե գարնանը, երբ գյուղացին որևէ եկամուտ չունի ոռոգման ջրի դիմաց գումար չպահանջել: Բազմաթիվ գյուղացիների անունից դիմում եմ ձեզ, որպեսզի միջամտեք և պահանջեք, որ ՋՕԸ-երը գարնան ամիսներին գումար չհավաքագրեն գյուղացիներից և թույլ տան, որ մարդիկ մինչ իրենց բերքի իրացումը չխրվեն պարտքերի մեջ:
Արարատի մարզի Դիտակ գյուղի բնակիչ Բորիս Մուրազի
Դիտվել է 748 անգամ
 


Այս թեմայով