«Պարոն Սարգսյան, Դուք ժողովրդի հետ չեք». Անահիտ Բախշյան

Անահիտ-ԲախշյանԵրևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Երբ մենք միասին ենք ու վստահ մեր ուժերին, ոչ ոք մեզ չի կարող վնասել: Իսկ մենք այսօր միասին ենք ու վստահ մեր ուժերին»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Շատ տեղին է Սերժ Սարգսյանին հիշեցնել մեծն Համո Սահյանի խոսքերը. «Երկիրը սովորաբար պատկանում է իշխանությանը, բայց երբ պատերազմ է սկսվում, անունը Հայրենիք են դնում ու հանձնում ժողովրդին»:

Հանրային խորհրդի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի ճառը հենց սրա մասին է փաստում, որովհետև երկրի չորս կողմն այնքան խնդիրներ կան, որոնք ամեն քայլափոխի գոռում, ճչում են այն մասին, որ իշխանությունը, որի գլխին ինքն է կանգնած, ժողովրդի հետ միասին չէ, այնտեղ է՝ վերևներում, ու չի իջնում ժողովրդի մոտ, ոչ միայն չի ուզում կիսել մեր դարդն ու ցավը, այլև ասում է. «Ժողովո՛ւրդ, ինձ մի խանգարի, այստեղ այնքան լա՜վ է, ապահով եմ ես ու ընտանիքս, թայֆաս: Բլինդաժն իմ տղաների վրա չի փլվել ու նրանք չեն մեռել, եթե դատ լինի օֆշորներում կուտակած ապօրինի գումարների համար, ամենաշատը 2 տարի կնստեմ, մեր տղաները պատերազմի դիրքերում չեն, անձրևաթիկնոց չունենալու պատճառով չեն թրջվում ու էլի լիքը բաներ…

Մի խոսքով,-շարունակում է իշխանության գլուխը,-ժողովուրդ, մի՛ խանգարիր, պետական անվտանգության տեսակետից վտանգավոր ժամանակներ են, ժամանակ չունեմ քեզ մոտ գալու, բայց դու և քո քաջ, հերոս տղերքը պետք է պաշտպանեք ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻՆ, դա քո սուրբ պարտականությունն է, ես հարգում ու գնահատում եմ քո ա՛յդ ընտրության իրավունքը, դու ճիշտ ընտրություն ես կատարել»:

Սա է իրականությունը, պարոն Սարգսյան, Դուք ժողովրդի հետ չեք:

 


Այս թեմայով