Պարոն Սահակյան, դուք աջակցում եք Թուրքիային. մեղանչելու ժամանակը

2016 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մի շարք պատգամավորներ ԱԺ ներկայացրեցին հայտարարության մի նախագիծ, որով դատապարտվում էր 2014 թվականին ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Նախագիծը դժվարությամբ, բայց այնուամենայնիվ մտավ ԱԺ օրակարգ:

Արդեն մի քանի ամիս է, Ազգային Ժողովի մեծամասնությունը ի դեմս Հայաստանի Հանրապետական կուսակցության անում է ամեն բան, որպեսզի ԱԺ հայտարարության այդ նախագիծը չդրվի քվեարկության: Իշխող ուժը բերում է ամենատարբեր պատճառաբանությունները, որոնք իհարկե հիմնավոր չեն և կասկածելի են դրանց դրդապատճառները:

Երեկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ հարց բարձրացրեց, թե ինչու հարցը չի դրվում քվեարկության:  Պատգամավորի հարցին ի պատասխան ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ խմբակցություն) հայտարարեց, որ տեղի ունեցածը ոչ թե ցեղասպանություն է այլ, որոշակի ջարդեր: ԱԺ ղեկավարը հայտարարեց, որ ցեղասպանություն որակումը տալու համար անհրաժեշտ է, որպեսզի լինի միջազգային հանրության գնահատականը:

Իհարկե նորություն չէ, երբ իշխող ուժի ներկայացուցիչը խոսում է այս կամ այն հարցից լինելով բանից անտեղյակ:  Ի գիտություն Գալուս Սահակյանի՝ պետք է նկատեմ, որ եզդիների ցեղասպանությանը իր անդրադարձն է կատարել ՄԱԿ-ը: Միջազգային այդ ամենահեղինակավոր կառույցը խոսելով եզդիների ցեղասպանության մասին հայտարարել է, որ ցեղասպանությունը շարունակվում է առ այսօր:  Այս հարցով ՄԱԿ-ի փորձագետների կողմից կազմվել է զեկույց, որը կարող եք կարդալ այստեղ:

ԱՄՆ կոնգրեսը հենվելով ՄԱԿ-ի վերոնշված զեկույցի վրա քննարկման է դրել մի օրինագիծ, որը  տեղի ունեցածը գանահատում է,   որպես ցեղասպանություն և առաջարկում է ԱՄՆ կառավարությանը այդ դեպքերը ևս գնահատել, որպես ցեղասպանություն: ԱՄՆ Կոնգրեսում քննարկման դրված օրինագծի մասին կարող եք կարդալ այստեղ:

Եզդիների նկատմամբ տեղի ունեցածը ցեղասպանություն է գնահատել նաև՝ 2014 թվականին դեռևս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ նախագահը այդ կապակցությամբ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որից հետո Իրաքի եզդիաբնակ տարածքներում ԱՄՆ զինված ուժերը հատուկ օդային գործողություններ սկսեցին՝ ցեղասպանված բնակչությանը օգնություն հասցնելու համար: ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ելույթը կարող եք դիտել այստեղ:

Եզդիների ցեղասպանության վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ նաև Կանադայի Կոնգրեսում. Լիբերալ կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ այդ գործողությունները գնահատում են, որպես ցեղասպանություն և հարցը դրեցին քննարկաման: Այս մասին կարող եք կարդալ այստեղ:

Պարոն Սահակյան իհարկե, եթե դուք բաց աչքերով նայեիք իրականության աչքերին, ապա այս օրինակները բերելու կարիք չէր լինի, քանի որ դուք շատ լավ պետք է տեղեկացված լինեիք, թե այդ նույն միջազգային հանրությունը ինչպես է երկակի ստանդարտներով մոտենում Հայոց մեծ եղեռին: Դուք այդ ժամանակ արդարացիորեն խոսում եք երկակի ստանդարտների մասին և հայտարարում եք, որ պետք է Թուրքիան կամ նրա դաշնակից երկրները առերեսվեն պատմության իրական էջերին և ընդունեն Օսմանյան Կայսրության տարածքում հայերի հետ տեղի ունեցածը:

Պարոն Սահակյան Թուրքիային, ԱՄՆ-ին և այլ պետութուններին արդարության կոչ անելուց առաջ շատ լավ կլինի, որպեսզի դուք և ձեր ներկայացրած կուսակցությունը չմեղանչեք Հայոց պատմության և  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի առաջ: Կասկածի տակ դնելով եզդիների ցեղասպանությունը, որը տեղի է ունենում 21-րդ դարում, ձեր արժեքները կրող քաղաքական գործիչների աչքի առաջ դուք աջակցում եք Թուրքիային, որը լկտիաբար հերքում է մեր եղբայր հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանության փաստը:

«Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ նախագահ Բորիս Մուրազի

Դիտվել է 2,023 անգամ
 


Այս թեմայով