Պարոն Նախագահ, կներեք, բայց չեմ հավատում

«Երեկ պետության բարձրագույն շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին մի շարք անվանի մարդիկ: Հետմահու պարգևատրվեց նաև Արմեն Երիցյանը: Պարոն Նախագահ, կներեք, բայց չեմ հավատում այդ պարգևատրումներին, որովհետև հետմահու պարգևատրված Արմեն Երիցյանի գրեթե բոլոր կադրերին արդեն հեռացրել են ԱԻՆ-ից միայն նրա համար, որ նրանք Երիցյանի կադրերն էին (կամ ինչպես ապարատում է ընդունված ասել «Երիցյանի մարդիկ էին»):

Ի դեպ, ընդամենը մի քամի ամիս առաջ հեռացվածներից շատերը ևս պարգևատրվել էին տարբեր մեդալներով ու շքանշաններով: Չեմ հավատում նույնքան, ինչքան չէի հավատում, որ երեկ Ձեր կողմից պարգևատրված և անխտիր բոլորի կողմից սիրված մեր Հենոն, Հայաստանի լավագույն սպորտսմենների տասնյակում տեղ չէր գտել»:

Գրում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը

 


Այս թեմայով