Պարոն Ծառուկյան ներող կլինեք, որպես մեծ ախպեր. Ջուլֆալակյան

յԱմիսներ առաջ, երբ որոշում էր կայացվում գնա՞լ Բաքու, թե՞ չէ՝ մասնակցելու Եվրոպական առաջին օլիմպիական խաղերին հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարել էր, որ ինքը դեմ է Բաքվի խաղերին մասնակցելուն և լքել էր ՀԱՕԿ հրավիրած նիստը: Նիստից հետո Ջուլֆալակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր.«Մենք արդեն հայտնել ենք մեր կարծիքը Բաքու մեկնելու մասին եւ կայացրել մեր որոշումը: Մենք դեմ ենք այդ Խաղերին մասնակցելուն: Ով կողմ է, թող գնա ու մասնակցի: Իրենք որոշել են մասնացել, թող գնան մասնակցեն»,- ասաց Լեւոն Ջուլֆալակյանը՝ հեռանալիս նետելով՝ «Մարդիկ, ովքեր դերասան են, թող գնան դերասանություն անեն»:
Ի դեպ Ջուլֆալակյանի այս կոչին միացավ միայն իր որդին և Արթուր Ալեքսանյանը:
Եվ ահա Բաքվի խաղերից հետո, երբ արդեն հասկանալի էր, որ այդ խաղերին մասնակցելով Հայաստանըա վելի շատ շահել է Լևոն Ջուլֆալակյանը հասկացել է իր սխալը:
Օրերս Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել էր հունիսի 12-ից 28-ը Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերին մասնակցած Հայաստանի օլիմպիական պատվիրակության անդամներին: ՀԱՕԿ նախագահը շնորհակալություն է հայտնել հայ մարզիկներին, որոնք անտեսելով թշնամի պետությունում հանդես գալու հանգամանքը, պատվով և տղամարդավարի են մասնակցել բոլոր մրցումներին:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Լևոն Ջուլֆալակյանը: Հայտնի մարզիչը խոսք խնդրելով՝ ներողություն խնդրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից.«Հալալա լինի այն տղաներին, ովքեր կարողացել են վստահ գնալ և վերադառնալ:Ինչ մնում է մեր անձնական հարաբերություններին՝ պարոն Ծառուկյան, ես իմ կողմից ոչ մի ավելորդ բան չեմ արել: Եվ եթե մեր անձնական հարաբերություններում վրիպում եմ թույլ տվել ներող կլինեք, որպես մեծ ախպեր»,-ասել էր մարզիչը:

Դիտվել է 3,291 անգամ
 


Այս թեմայով