Պարոն դեսպան, այ սենց բադրջաններ ունենք. նախարարի և դեսպանի խոսակցությունը

12650854_10153930694899284_3959245050742970123_nPolitik.am:Քաղաքական հումոր: Երևանում  մի շարք արևմտյան երկրների դեսպանատներ կազմակերպել են քննարկումներ ՀՀ-ից իրենց երկրներ գնացող միգրանտների խնդրի վերաբերյալ: Ներկա են նաև կառավարության մի շարք անդամներ, այդ թվում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ելույթ է ունենում  Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Դեսպանն իր խոսքում նկատում է.«Հայաստանը միգրանտների երկիր է: Հայկական սփյուռքը շատ ակտիվ է եւ բավական հզոր լոբբի է շատ երկրներում: Հայկական սփյուռքը նաեւ դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումների աղբյուր է, ինչպես նաեւ՝ Հայաստանի եւ աշխարհի միջեւ մշակութային կամուրջ: Սփյուռքը նաեւ նյութական աջակցության հնարավորություն է, մասնավորապես՝ դրամական փոխանցումների տեսքով: Բայց անկեղծ լինենք, այդ փոխանցումները քաղցրացնում են իրավիճակը: Նրանք, ովքեր արտասահմանում են, շատ ավելի մեծ օգուտ կարող են տալ, եթե մնան իրենց երկրներում»,- հայտարարում է ԵՄ պատվիրակության ղեկավարը:

ԵՄ դեսպանից հետո  խոսափողին է մոտենում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նա նույնպես խոսում է ստեղծված իրավիճակի մասին և խորհուրդ տալիս ՀՀ իշխանություններին ստեղծել նոր աշխատատեղեր, որպեսզի ՀՀ քաղաքացիները իրենց ապագան կապեն Հայաստանի հետ: ԱՄՆ դեսպանի ելույթի ընթացքում  ՀՀ կառավարության անդամները դուրս են գալիս, քանի որ իրենց համար հետաքրքիր թեմաներ չեն քննարկվում: Մեր կառավարության անդամները ուղևորվում են մոտակա քյաբաբնոց և սկսկում իրենց քեֆը: Մնում է միայն Սփյուռքի նախարարը, այն էլ այն նպատակով, որ  լավ առաջարկ պետք է անի ԱՄՆ դեսպանին: ԱՄՆ  դեսպանը վերջացնում է իր խոսքև և նստում իր տեղում՝ Հրանուշ Հակոբյանի կողքին:

Հրանուշ Հակոբյանը շրջվում է դեսպանի կողմ և լայն ժպտում.

-Պարոն  դեսպան,-վատ անգլերենով ասում է նախարարը,-եկեք անիամստ և անօգուտ հարցերից չխոսենք: Մեր ժողովուրդը միշտ է սիրել է ուրիշ երկրներ գնալ: Ինչպես կասեր դասականներից Մհեր Սեդրակյանը՝ մեր ժողովրդի գլխին մեկը պետք  է լինի: Եկեք ես ձեզ լավ առաջարկ անեմ: Եղբայր ջերմոցներ ունի ու այ սենց բադրջաններ ունի,-ցույց է տալիս չափը,-կարող է միջնորդեք արտահանենք ԱՄՆ:

Դեսպանը այս լսելով  կանգնում է և հեռանում դահլիճից:

Դիտվել է 442 անգամ
 


Այս թեմայով