Պարոն Բեգլարյան որտե՞ղ են մեր փողերը

Գագիկ Բեգլարյանը «շուստրի» առաջարկ է արել տաքսու վարորդներինԱպրիլյան չորսօրյա պատերազմը բավական մեծ թվով հարցեր առաջ բերեց: Պատերազմի օրերին հասկանալի դարձավ, թե որքանով է կարևոր լավ ճանապարհների առակայությունը: Որևէ մի համար գաղտնիք չէ, որ Հայաստան-Արցախ անբարեկարգ ավտոճանապարհը բազմաթիվ խնդիրներ ստեղծեց, որոնց պատճառով անգամ դժվարություններ առաջացան վիրավորների տեղափոխման հարցում:

Եվ ահա չորսօրյա պատերազմից հետո եկել է ժամանակը ոլորտի պատասխանատուներից ստանալ պատասխաններ այն հարցերին, որոնք արդեն նշեցին: Ժամանակն է Տրանսպորտի և կապի նախարարին հարցնել, թե ուր են գնացել  պետության, այսինքն ժողովրդի գումարները: Ինչպես է ստացվում, որ մայրքաղաքի անգամ բարեկարգ ճանապարհների ասֆալտը քերվում և վերաասֆալտապատվում է, իսկ Արցախի համար կենսական նշանակություն ունեցող միջպետական ճանապարհը անմխիթար վիճակում է:

Նախարարը, երբ է պատրաստվում հաշվետվություն ներկայացնել և բացատրել հանրությանը, թե ինչու վերջնականապես չի վերակառուցվում Արցախ տանող ճանապարհը:

Դիտվել է 583 անգամ
 


Այս թեմայով