Պարո՛ն վարչապետ, վերականգնե՛ք մեր խախտված իրավունքները

2006 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցվել է աշխատանքի ընթացքում հաշմանդամություն ստացած օդաչուների պետական փոխհատուցումը, և օդաչուները տարիներ շարունակ բարձրաձայնում են իրենց բողոքը՝ պահանջելով փոխհատուցում տրամադրել և վերականգնել իրենց ոտնահարված իրավունքները:

«Մենք հաշմանդամ օդաչուների խումբն ենք, որ տարիների ընթացքում պետական աշխատանք ենք կատարել ու դրանց ընթացքում հաշմանդամություն ձեռք բերել: Ես ավիացիայի բրիգադում եմ աշխատել, աշխատանքի ընթացքում հաշմանդամություն եմ ձեռք բերել: Նման դեպքերում պետությունը պարտավոր է  փոխհատուցում իրականացնել, բայց 2006 թվականի սեպտեմբերի 1-ին դադարեցրին փախհատուցման տրամադրումը: Այժմ պահանջում ենք վերականգնել մեր իրավունքները».-Politik.am-ի հետ զրույցում իր բողոքն է ներկայացնում Վանիկ Մայիլյանը:

Ցուցարարներն ասում են՝ տարիների ընթացքում բազմաթիվ կառույցների են դիմել, բայց որևէ արդյունք, պատասխան չեն ստացել, այժմ էլ դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Այս թեմայով