Պարզեցվում են պետական գույքը վարձակալության տրամադրելու ընթացակարգերը

ՀՀ պետական կառավարչական հիմնարկներին, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:

Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ կպարզեցվեն պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրելու գործընթացի վարչարարությունը, կազմակերպությունների կողմից ավելորդ ծախսերի կատարումը, կկրճատվեն որոշումների կայացման ժամկետները, կավելանան ՀՀ պետբյուջեի մուտքերը:

Պետական գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրման գործընթացի պարզեցման, աշխատանքների արագ, օպերատիվ և արդյունավետ իրականացման, ինչպես նաև վարչական խոչընդոտները վերացնելու նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել նաև մեկ այլ որոշման մեջ:

Այս թեմայով