Պատրաստ ենք խորտակիչ հարված հասցնել հակառակորդին.ՊՆ

seyran-ohanyan«2015թ. սկսվեց շփման գծում ավելի մեծ լարվածությամբ, երբ Ադրբեջանը որդեգրեց հանդուգն և լկտի պահվածք»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Նախարարի խոսքով` 2014 թվականի ընթացքում նախարարությունը բարելավվել է իր մարտական կարողությունները. «Սահմանային միջադեպերի և լարվածության արդյունքում մեր զինծառայողների ցուցաբերած քաջագործություններից և սխրագործություններից զատ մենք լայնածավալ մարտավարական և օպերատիվ մարտավարական զորավարժություներ ենք իրականցրել: Մեր հրամանատարների գիտելիքներն ու փորձը, մեր զինվորների հմտություններն ու քաջագործությունները ամեն օր հաղթանակ են պարգևում հայ ազգին: Ցավոք հակառակորդին հաղթանակ պարտադրելու գործում մենք ունեցել ենք զոհել: 2014 թ-ի լարվածությունն աննախադեպ էր, հակառակորդին հաղթեցինք բոլոր ճակատներում: Նրա ձեռնարկած բոլոր քայլերը ավարտվեց պարտությամբ, սակայն մենք էլ ունեցանք զոհեր: Բոլորը հավասարաչափ հերոսացան: Մեր մարտունակության լավագույն դրսևորումներից էր ՌԴ-ում անցկացվող համաշխարհային տանկային բիատլոնը, որին մասնակցելով` մեր շարքային զինծառայողները զբաղեցրեցին երկրորդ տեղը: Հայ զինվորն իր տունն է պաշտպանում, նրա գործն ազնիվ է ու ճշմարիտ: Մենք ոչ թե կորցրեցինք, այլ գտանք մեր այն զինվորներին, որոնք բարձր պահեցին Հայոց բանակի պատիվը»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանի խոսքով` մենք հակառակրոդին հաղթել են նաև տեղեկատվական դաշտում. «Քանի որ լրագրողներն աշխատում էին փակ և համապարփակ վիճակում, ձեր պարտքը դուք կատարել եք փայլուն կերպով: 2014 թվականը ՀՀ և նրա ԶՈՒ համար ձեռքբերումների և դիրքերի կայունացման տարի էր: 2015թ-ին մենք ապացուցելու ենք, որ դրանք պատահականություններ չէին»:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ՀՀ նախագահի` երեկվա սուր ելույթը, որում ասվում է, որ խորտակիչ հարված են հասցնելու հակառակորդին, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ
մենք այսօր պատրաստ ենք խորտակիչ հարված հասցնել հակառակորդին.«1994 թվականին մենք ստորագրեցինք հրադադարի պայմանագիր, սակայն վերջին տարիներին հակառակորդը լարում է իրավիճակն` ունենալով, թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական խնդիրներ: Անհաջողությունները նրան չեն ստիպում ետ կանգնել այդ գործելաոճից, իսկ մեր ղեկավարության համար այս իրավիճակն ընդունելի չէ, մենք կամ պետք է պահպանենք հրադադարի պայմանագիրը, կամ էլ համապատասխան միջոցներ ձեռնարկենք խաղաղություն պահպանելու համար»:

Նախարարի խոսքով, եթե քաղաքական առումով, եթե հակառակորդը չի հասկանում, որ ինքը պետք է պահպանի հրադադարի ռեժիմը` ապա ցանկացած ոտնձգության դեպքում արժանի կերպով պատասխան կստանա, եթե մենք սրացումների և լարվածությունների միտումներ ենք տեսնում, անպայման պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեք, և մենք դրա հնարավորություններն ունենք:

Անդրադառնալով նոյեմբեր ամսին հայկական ուղղաթիռի խոցման դեպքին` Սեյրան Օհանյանը նշեց, որ իրենք անցկացրել են ծառայողական քննություններ, եղել են պաշտոնանկություններ և քրեական գործ է հարուցվել, որն էլ այս պահին ընթացքի մեջ է.«Այստեղ չափից ավելի մեղքը ոչ թե ուղղաթիռի անձնակազմին էր` այլ հակառակորդինն էր, որը խախտեց հրադադարի ռեժիմը»:
Նախարարը նշեց, որ դեպքի առնչությամբ համաչափ պատասխաններ են եղել:

Դիտվել է 203 անգամ
 


Այս թեմայով