Պատրաստ ենք աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ. ԱՄՆ պետդեպարտամենտ

ԱՄՆ պատրաստ է աշխատել Հայաստանի նոր կառավարության հետ, որը կփոխարինի Սերժ Սարգսյանի կառավարությանը, ria.ru-ին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

«Մենք շնորհակալ ենք վարչապետ Սերժ Սարգսյանին երկար տարիների ծառայության ու ԱՄՆ-Հայաստան ամուր գործընկերության մեջ իր ներդրման համար: Մենք ակնկալում ենք, որ նրա հետնորդը կհայտարարվի ժողովրդավարական գործընթացի արդյունքում, որը օրենքներին ու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին համաձայն:

Մենք ակնկալում ենք սերտ համագործակցություն նոր կառավարության հետ», — ավելացրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը:

Այս թեմայով