Պատրաստ եմ ստորագրել Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու ցանկացած նախաձեռնության տակ

սերժՍա Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու այն նախագիծն է, որը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի որոշմամբ 2014 թվականի դեկտեմբերին շրջանառության մեջ դրեցի ԱԺ-ում:

Այս նախագծի տակ չստորագրեցին սաստիկ ընդդիմադիրներ՝

ա) Հայ ազգային կոնգրեսը
բ) ԲՀԿ-ն՝ առավել սաստիկ ընդդիմադիր Վարդան Օսկանյանով
դ) «Օրինաց երկիրը», որը մինչեւ 2014թ. ապրիլը Սերժ Սարգսյանի հետ կոալիցիայի մեջ էր, կառավարության մաս էր կազմում եւ որը հիմա բեղեր է պահել, որ իրեն չճանաչեն
դ) Էդմոն Մարուքյանը

Ու եթե ոմանց թվում է, թե այս եւ մյուս ապացուցելի փաստերի մասին չի խոսվելու քաղաքական պրոցեսում ընդհանրապես, Գյումրիի եւ Վանաձորի ընտրարշավների ընթացքում մասնավորապես՝ իրենք սխալվում են:

Ի դեպ, ասել եմ եւ նորից ասում եմ. ԱԺ-ում պատրաստ եմ ստորագրել Սերժ Սարգսյանին իմպիչմենտի ենթարկելու ցանկացած նախաձեռնության տակ, անկախ հեղինակից եւ փաստաթղթի բովանդակությունից:

Գրում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում

Գնդակը ձեր դաշտում է պարոնայք սաստիկ ընդդիմադիրներ:

Դիտվել է 814 անգամ
 


Այս թեմայով