Պատրաստ եմ մշտապես օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին. Գագիկ Ծառուկյան

gagik carukyanԳագիկ Ծառուկյանը հանդիպել է Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների հետ, որոնք, վերջերս բարեգործական հիմնադրամի աջակցությամբ մասնակցել են  Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվել 5 անվանակարգում: Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է նրանց Հայաստանը պատվով ներկայացնելու համար և ընդգծել՝ պատրաստ է մշտապես օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին: Գագիկ Ծառուկյանը խոստացել է նաև 15 միլիոն դրամ հատկացնել՝ այս տարի անցկացվելիք Շեքսպիրյան միջազգային փառատոնին հեղինակավոր թատերախմբերի Հայաստան հրավիրելու համար:

Դիտվել է 182 անգամ
 


Այս թեմայով