«Պատրաստ եմ լինել կառավարության և պառլամենտական մեծամասնության միջև հակասության բացառման երաշխավորը». Սերժ Սարգսյան

«Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ քաղաքական, պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ հանրապետության երրորդ նախագահը, նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու», — Ազգային ժողովի հատուկ նիստում իր ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

«Այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարցը, այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը կազմող Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահը։ Ես այստեղ եմ նախևառաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքն իշխանության օրենսդիր և գործադիր թևերում», — հայտարարեց Սարգսյանը՝ շարունակելով. — «Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է հակասությունը կառավարության և պառլամենտական մեծամասնության միջև՝ ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը»։

Այս թեմայով