Պատրաստվում ենք մինչև վերջ պայքարել «Յունիբանկ»-ի անօրինականության դեմ

«Տուժած վարկառուների իրավական պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնում է կազմակերպել հանրային հավաք, որի նպատակն է դժգոհություն արտահայտել «Յունիբանկ» ՓԲ ընկերության նախկինում գործած և վերջինիս խորհրդի անդամ Վարդան Աթայանի գործողություններին, ի ցույց դնել վարկերի նկատմամբ մեծ տույժերի և տոկոսների հաշվարկման վատ երևույթները, որոնք նույնիսկ գերազանցում են վարկի գումարը մի քանի անգամ և դա մեր կարծիքով հանարվում է վաշխառություն որը հետապնդվում է ՀՀ օրենսդրությամբ։ Պահանջում ենք պետական միջամտություն, որպեսզի նվազեցվի տույժերն ու տոկոսները, վերջ դրվի այդ վատ երևույթին, դադարեցվի «Յունիբանկ»  ՓԲ ընկերության կողմից անձանց ունեզրկելու և գեր շահույթներ ապահովելու քաղաքականությանը:

Ակնկալվում է «Յունիբանկ»  ՓԲ ընկերության և Վարդան Աթայանի գործողություններից տուժած բոլոր անձանց մասնակցությունը: Իսկ այն դատական գործերով որնք արդեն իսկ կոչվում են (ուժի մեջ մտած դատական վճիռներ) և խլվել է մարդկանց վերջին կացարանը, պատրաստվում ենք նոր արդար դատական համակարգի ներդրումից հետո միասնական կարգով նոր երևան եկած հանգամանքների բերումով դիմել վճռաբեկ դատարան (ո՜չ Արման Մկրտումյանի ստեղծած կոռումպացված դատական համակարգով) և ամբողչությանբ բեկանել տալ բոլոր այն գործերը որոնցով կատարվել է վաշխառություն։ Պատրաստակամ ենք մինչև վերջ պայքարել և հետ վերադարցնել Վարդան Աթայանի կողմից զավթած մարդկանց վերջին կացարանը։

Հավաքի վայրի, անցկացման օրվա, սկզբի և ավարտի մոտավոր ժամանակի, երթի ուղու և այլ մանրամասների վերաբերյալ կարող եք տեղեկանալ նամակ գրելով մեր ֆեսբուքյան էջին, խնդրում ենք նամակում ներկայացնել Ձեր պատմությունը, որպիսզի մեր փաստաբանները կարողանան ուսումնասիրել և արդյունքների մասին Ձեզ լրացուցիչ կտեղեկացնենք հանրահավաքի ժամանակ ։

Հարգանքներով՝ «ՏՎԻՊ ԿԵՆՏՐՈՆ»

Այս թեմայով