Պատվերով ՀՀԿ-ականերն ու գաղջ մթնոլորտը

ԺողովուրդՏեղի ունեցածը, սակայն, միայն այսքանով չի ավարտվել. մեր տեղեկություններով՝ հայկական պատվիրակության վերադարձից հետո՝ նախօրեին, մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ: Վերջինս պատվիրակության անդամներից պարզաբանումներ է պահանջել, թե ինչու ձախողվեց ԵՄ խորհրդարանական համագործակցության նիստը, ու ինչու առաջին անգամ համատեղ հայտարարություն չընդունվեց: Աբրահամյանը դիմել է նաեւ Սամվել Ֆարմանյանին` ասելով. «Սամվե՛լ ջան, դու էլ պիտի իջնես քո բարձունքներից, որ մյուսների հետ քննարկես, խորհրդակցես»: ՀՅԴ-ից Աղվան Վարդանյանն էլ հակադարձել է. «Ընդհակառակը, նա պիտի բարձրանա, որ մեզ հասնի»: «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ՝ «Ժառանգություն» խմբակցությունը ներկայացնող Թեւան Պողոսյանն էլ Աբրահամյանին ասել է, որ լավ կլինի, եթե պատվիրակության անդամները խոսեն այն թեմաներից, ինչից գլուխ են հանում: Թ. Պողոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հրաժարվեց բացահայտել Աբրահամյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության մանրամասները: «Քննարկումներ տեղի ունենում են, բայց դրանք հրապարակավ չեն, հետեւաբար ես չեմ պատրաստվում որեւէ բան ասել»,-նշեց պարոն Պողոսյանը: Իսկ Մ. Եսայանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդում էր, թե ինքը Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության նիստում ելույթ ունեցել է, բայց խոսել է ե՛ւ ԵՄ անդամ երկրների, ե՛ւ ԵԱՀԿ-ի կողմից Ալիեւին կարգի հրավիրելու, նրա ռազմատենչ հայտարարությունները եւ ՀՀ ու ԼՂՀ սահմանին կրակոցները դատապարտելու մասին:

Մինչ այդ, երեկ հայկական պատվիրակության անդամները հանդիպել էին լրագրողների հետ: Ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ միջխորհրդարանական պատվիրակության մեջ բավական լուրջ հակասություններ կան, եւ դրանք հերթական անգամ ի ցույց դրվեցին երեկ: Ոչ իշխանական խմբակցությունների ներկայացուցիչները պնդում էին, որ եթե հայկական պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը հնարավորություն ստեղծեր բանակցելու եվրոպացի պատգամավորների հետ, ապա հնարավոր էր` համատեղ հայտարարությունն ընդունվեր: ՀԱԿ-ից Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե ՀՀ-ԵՄ հարաբերություններում տիրում է «գաղջ մթնոլորտ», իրականում համատեղ հայտարարություն չի ստորագրվել Ռուսաստանին ավելորդ բացատրություններ չտալու համար: Սակայն ՀՀ-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Սամվել Ֆարմանյանը հակադարձեց` ասելով, որ հայտարարության չստորագրման պատճառն ամենեւին էլ Ռուսաստանի գործոնը չէ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը

5nfcKI.dpuf — See more at: http://araratnews.am/%d4%ba%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b8%d6%82%d6%80%d5%a4-%d5%8a%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%80%d5%80%d4%bf-%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a3/#sthash.D45nfcKI.dpuf — See more at: http://araratnews.am/%d4%ba%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b8%d6%82%d6%80%d5%a4-%d5%8a%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d6%80%d5%b8%d5%be-%d5%80%d5%80%d4%bf-%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a5%d6%80%d5%b6-%d5%b8%d6%82-%d5%a3/#sthash.D45nfcKI.dpuf

Դիտվել է 39 անգամ
 


Այս թեմայով