Պատժամիջոց Նաիրա Զոհրաբյանի դեմ՝ թուրքահայ պատգամավորին ամոթանք տալու համար

746956Երեկ հայտնի դարձավ, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրոյի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի դեմ: Թուրքական պատվիրակությունը բողոքել է, թե Նաիրա Զոհրաբյանը վիրավորել է իրենց պատգամավորին:

Պատմությունը, որի համար ԵԽԽՎ-ում ցանկանում են ձայնի իրավունքից զրկել Նաիրա Զոհրաբյանին կապված է Թուրքիան ներկայացնող հայազգի պատգամավոր Մարգար Եսայանի հետ: Թուրքիան ներկայացնող հայ պատգամավորը, հիշեցնենք, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «կողմ» էր քվեարկել բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցին, որից հետո հենց դահլիճում նրան էր մոտեցել Նաիրա Զոհրաբյանը:

Հայազգի պատգամավորի նման խայտառակ պահվածքը չէր կարող այլ վերաբերմունքի արժանանալ և այն էլ այն դեպքում, երբ մի շարք քուրդ պատգամավորներ, որոնք ևս ներկայացնում էին Թուրքիան՝ կողմ չեն քվեարկել նախագծին: Նաիրա Զոհրաբյանն արել է այն ինչ կաներ ցանկացած հայ կին և հայ մայր: Ի վերջո հասկանալի է, որ Մարգար Եսայանը ներկայացնում է Թուրքիան, բայց նա կարող էր չէ գոնե հայությանը վերաբերվող հարցերում  իրեն չեզոք դիրքում պահել:

Հ.Գ. Զավեշտալին այն է, որ ականատեսների  վկայությամբ Մարգար Եսայանը տեղում Նաիրա Զոհրաբյանին որևէ պատասխան չի տվել և միայն գլուխն է կախել, իսկ Զոհրաբյանի հեռանալուն պես վազել է թուրքական պատվիրակության ղեկավարին զեկուցելու իր հետ կատարվածը:

Դիտվել է 304 անգամ
 


Այս թեմայով