Home » ԺԱՄԱՆՑ » Պատերազմ «օրենքով գողերի» դեմ

Պատերազմ «օրենքով գողերի» դեմ

shaqroՄոսկվայի ոստիկանապետը «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում հայտարարել է, որ մեկ տարվա ընթացքում քաղաքը «կմաքրվի օրենքով գողերից»: «Այդ մարդիկ շարունակում են ձևավորել իրենց քրեական հիմար գաղափարախոսությունը»,- ասել է Անատոլի Յակունինը՝ հավելելով, որ «օրենքով գողերի» տիրապետության տակ մի ողջ հանցավոր խումբ է գործում, որն իրականացնում է տրանսպորտի գողություն, թմրաբիզնես, մեքենայություններ. «Սա խայտառակ երևույթ է, որի վերջը պետք է տալ: Մեր առջև հստակ խնդիր է դրված՝ այս տարի ոչնչացնել նրանց տնտեսական բազան»,- շարունակել է ոստիկանապետը: Յակունինի խոսքով՝ նախորդ տարի ոստիկաններին հաջողվել է ձերբակալել 10 գողի: Սրա հետ մեկտեղ, ինչպես նկատել է ոստիկանապետը, ժամանակ առ ժամանակ քաղաք գնում-գալիս են 15 «օրենքով գողեր»: Անկախ փորձագետները վստահեցնում են, որ ՌԴ մայրաքաղաքում կարճաժամկետ բնակություն են հաստատում մի քանի տասնյակ «ստատուսավոր» հանցագործներ: Որքանո՞վ է իրատեսական Մոսկվան ազատել նրանցից` դա դեռ հարց է:

Դիտվել է 404 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy