Պատերազմ Հայաստանի սահմանին կից

1347645098_3Արդեն մի քանի շաբաթ է Թուրքիայում բանակի և Քրդստանի բանվորական կուսակցության միջև կատաղի մարտերը վերսկսել են: Քրդական ուժերը մի շարք քաղաքներում անսպասելի հարձակումներ են  իրականացնում: Թուրքական բանակի համար այլևս վերահսկելի չեն մի շարք շրջաններ: Այս ամենի սկիզբը եղավ այն, որ թուրքական Սուրուչ քաղաքում 30 քուրդ երիտասարդներ սպանվեցին, որի պատասխանատվությունը քրդրեը դրեցին իշխանությունների վրա: Քրդստանի բանվորական կուսակցությունը դադարեցրեց միակողմանի հայտարարված զինադադարը և իր մարտիկներին կոչ արեց պաշտպանել սեփական ժողովրդին: Թուրք-քրդական հակամարտությունը արդեն իսկ մոտեցել է Հայաստանի սահմանին և այստեղ մտահոգություններ պետք է ունենա նաև մեր երկիրը: Արդեն մի քանի անգա զինված բախումներ են տեղի ունենում ՀՀ սահմանակից Ագրի քաղաքում: Հայաստանը պետք է ուժեղացնի իր սահմանների պաշտպանությունը և հստակ ծրագիր ունենա, թե ինչ պետք է անի Թուրքիայի հնարավոր մասնատման դեպքում:

Անի Ասլյան

Դիտվել է 283 անգամ
 


Այս թեմայով