Պատերազմ է լինելու, ու սաղ հարցերը լուծվելու են. Ա. Կարապետյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը, անդրադառնալով այն հարցին, թե  ինչպե՞ս է գնահատում այն, որ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանին զենք վաճառել,  պատասխանեց, որ դա թշնամություն .

«Դա կոչվում է՝ թշնամություն մեր հանդեպ, իրենք իրենց խնդիրները լուծում են, Աստված իրենց հետ, բայց մեր հանդեպ դա թշնամություն, դավաճանություն է: Ինչ ուզում են ասեն՝ բիզնես և այլն, մարդկային հարաբերությունները նույնն են, եթե քո թշնամուն զենք են ծախում, ժողովուրդը շատ ավելի ուրիշ բառերով կասի՝ դա ինչ է կոչվում: Ոնց որ մի մարդու թշնամուն դանակ տաս, ի՞նչ է դա կոչվելու»:

Խոսելով ապրիլյան պատերազմի և հնարավոր պատերազմի մասին Ադրբեջանի ակնարկներից, վերջինս նշեց, որ եթե լինի պատերազմ միանշանակ հաղթանակը մերն է լինելու, քանի որ եթե ապրիլյան պատերազմը շարունակվեր  միջազգային մի շարք վերլուծությունների համաձայն,  Ադրբեջանը արդեն պատրաստվում էր պարտվելու:

«Պատերազմ է լինելու, ու սաղ հարցերը լուծվելու են: Մենք դեռ խնդիր ունենք մինչև վերջ գնալու և այն լուծելու: Մենք չենք որոշողը պատերազմի, ուղակի պետք է պատրաստ լինենք պատերազմի», հայտարարեց Արկադի Կարապետյանը:

 


Այս թեմայով