Պատերազմն արդեն սկսվել է

բանակՄի քանի օր է հայ-ադրբեջանական սահմանին կրկին լարվածությունը մեծացել է: Ադրբեջանը հրթիռակոծում է սահմանամերձ հայկական գյուղերը և զինվորական հենակետերը: Հանրության համար դեռևս անհասկանալի է, թե սահմանին ինչ է կատարվում: Մարդիկ փորձում են հասկանալ արդյոք պատերազմ է սկսվել և ինչ պետք է անել այդ պարագայում:

Այն որ Հայաստանը մշտապես եղել է պատերազմական իրավիճակում որևէ մեկի համար գաղտնիք չէ, սակայն այս օրերի լարվածությունը և զոհերը ստիպում են մտածել, որ պատերազմն արդեն իսկ սկսել է: Երկու օրվա մեջ հայկական կողմը, ըստ պաշտոնական տեղեկատվության տվել է 7 զոհ և բազմաթիվ վիրավորներ(հասկանալի է, որ ադրբեջանական կողմը շատ ավելի զոհեր և վիրավորներ ունի, սակայն դա մեզ ավելի քիչ է հուզում): Մեր կողմի զոհերի թվում կան նաև քաղաքացիական անձիք (բոլորն էլ կանայք են): Իրավիճակը ծայրահող լարված է և այս պարագայում շատ կարևոր է, որ ամեն քաղաքացի իր անելիքն իմանա հնարավոր լայնածավալ մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Այժմ առավել քան երբեք պետք է բռունցքվել և ցույց տալ թշնամումն, որ մենք միասնական են և պատրաստ ենք ոչնչացնող հարված տալ նրանց:

Դիտվել է 7,777 անգամ
 


Այս թեմայով