Պատերազմի վերսկսման վտանգը

պատերազմԳաղտնիք չէ, որ Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի շուրջ տեղի ունեցող հանդիպումներից առաջ դիմում է ռազմական սադրանքների:  Այդ ճանապարհով Ադրբեջանը փորձում է ճնշումներ բանեցնել հայկական կողմի վրա ու այդ կերպ հասնել զիջումների: Հատկապես վերջին չորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանը կորցրել է իրականության զգացումը և կարծում է, թե կարող է լուրջ ռազմական խնդիրներ լուծել:

Երեկ ԵԱՀԿ մինսկի խումբը հայտարարություն էր տարածել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման վերաբերյալ: Ըստ այդ հաղորդագրության Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Վիեննայում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը հրապարակվել է կազմակերպության կայքում: Ըստ ամենայնի հանդիպումը պետք է տեղի ունենա մայիսի 16-ին:

Եվ ահա այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմը մեծացնում է լարվածությունը Արցախի սահմանին: Մայիսի 13-ին` ժամը 17:00-ից սկսած, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը սկսել է տարբեր տրամաչափի ականանետերից արկակոծման ենթարկել ՊԲ մարտական հենակետերը: Հատկապես ինտենսիվ կրակոցներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ) և հյուսիսային (Թալիշ) ուղղություններում, որոնց ընթացքում հակառակորդը 82 միլիմետրանոց ականանետերից արձակել է 116 արկ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը:

Իսկապես, կրկին վտանգավոր իրադրություն է: Մի բան հստակ է, եթե Ադրբեջանը կրկին անգամ դիմի ռազմական ագրեսիայի, ապա Արցախի պատասխանը պետք է այնպիսին լինի, որպեսզի երկար ժամանակ Ադրբեջանական Հանրապետությունը ուշքի չգա:

Դիտվել է 1,607 անգամ
 


Այս թեմայով