Պատերազմի մասնակիցների գումարը 2000 դրամով ավելացնելու համար կառավարությունում «լուրջ» քննարկումներ են ընթանում

pox«Չորրորդ իշխանությունը» գրում է, որ նախօրեին հարց է ուղղել պատգամավոր Արմեն Մխիթարյանին՝ փորձելով ճշտել, թե ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ինչ ընթացք ստացավ իր կողմից բարձրացված հարցը։

«Հիշեցնենք, որ 2014 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ Աժ պատգամավոր Արմեն Մխիթարյանը հարց հնչեցրեց այն մասին, որ ազատամարտիկները ստանում են ընդամենը 5000-ական դրամ, եւ դա ողորմելի գումար է համատարած թանկացումների ֆոնին։ Մեր հարցին ի պատասխան պատգամավորը նշեց, որ քննարկումները դեռ ընթանում են, եւ կառավարությունը հաշվարկներ է անում, որպեսզի հասկանա, թե ինքանո՞վ կարելի է ավելացնել նրանց գումարը։ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն էլ հաստատեց, որ հանձնաժողովի նիստում ազատամարտիկներին տրվող գումարների հարցը քննարկվել է։ «Այժմ քննարկման փուլում է գտնվում պատերազմի մասնակիցներին 5000 դրամի փոխարեն 7000 դրամ տալու հարցը»։

Նկատենք, որ պատգամավորները չվարանեցին դեմ քվեարկել իրենց աշխատավարձերի բարձրացմանը, բայց ազատամարտիկների գումարների բարձրացումը, այն էլ ընդամենը 2000 դրամով, քննարկումների առարկա են դարձնում կառավարության չինովնիկների հետ միասին, որոնց աշխատավարձն ի դեպ եւս հունվարի 1-ից բարձրանալու է»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Դիտվել է 45 անգամ
 


Այս թեմայով