Պատերազմի ժամանակ չկան եղբայրական ժողովուրդներ

ukՍահմանադրական բարեփոխումների հարցով հասարակական գործիչների հետ հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը երկու երկրների ժողովուրդների միասնության մասին՝ նշելով, որ «պատերազմի ժամանակ չկան եղբայրական ժողովուրդներ», գրում է 112.ua-ն։

«Պատերազմի ժամանակ չկան եղբայրական ժողովուրդներ։ Կա միասնական ուկրաինացի ժողովուրդ, որը գնում է դեպի Եվրոպա, և կա ռուս ժողովուրդ, որը գտնվում է խոր ճգնաժամի մեջ»,- հայտարարել է նախագահը։

Այս կերպ է Պորոշենկոն պատասխանել ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպան Յուրի Շչերբակի՝ Պուտինի խոսքերը «մարդկանց բացատրելու» խնդրանքին։

Դիտվել է 27 անգամ
 


Այս թեմայով