Պատերազմը մոտ է. Ադրբեջանը Իսրայելից ամեն օր նոր զենքեր է ստանում

zenq«Ադրբեջանից դատարկ ինքնաթիռները մեկնում են Իսրայել, վերադառնում՝ զենքով բեռնված: Այդ պրոցեսը գրեթե ամեն օր է տեղի ունենում, մեր թշնամին նոր հարձակման է պատրաստվում. պատերազմը մոտ է», — այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Բանախոսի կարծիքով Հայաստանը այս ժամանակը պետք է օգտագործի, որպեսզի պատարստվի Ադրբեջանի հնարավոր ավելի լայնածավալ հարձակման.«Եթե անցյալ անգամ Ադրբեջանին սանձեց Ռուսաստանի կողմից Ադրբեջանի սահմանին զորավարժություններ անցկացնելը, ապա այս անգամ դա հնարավոր լի լինելու անել»,-ասաց բանախոսը:

Դիտվել է 395 անգամ
 


Այս թեմայով