Պատգամավոր Լուլուն նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ

Երեկ իշխանական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն գրառում էր արել, որով քաղաքացիներին կոչ էր արել հետևել միայն «Հայկական ժամանակ» օրաթերթի, «Ազատություն» ռադիոկայանի և Հ1-ի լրատվությանը։ Մնացած բոլոր լրատվամիջոցներին նա մեղադրել էր ոչ անաչառ լինելու մեջ։

Շատերի համար լրատվամիջոցների մասին իր քննադատական խոսքն է քննարկման առարկա դարձել, բայց նույն գրառման մեջ նա մեկ այլ շատ կարևոր հայտարարություն է արել․«Չեն կարող Քոչարյանին պատկանող ալիքները կամ կայքերը լուսաբանեն իրեն ազատազրկած քաղաքական թիմին»,-գրել է Լուլուն։

Սա շատ կարևոր հանգամանք է։ Փաստորեն իշխանական թիմը իր ներսում համոզված է, որ նախկին նախագահ Քոչարյանին հենց իրենց քաղաքական թիմն է ազատազրկել։ Սա նրանց համոզմունքն է, որը Լուլուն միամտաբար հանրայնացրել է։

Իհարկե մի քանի ժամ անց Լուլուին հուշել են, որ գրառման այդ հատվածը պետք է խմբագրվի, բայց դա եղելությունը չի փոխում։ Պետք է արձանագրել, որ Լուսինե Բադալյանը նախկին նախագահ Քոչարյանին համարում է քաղբանտարկյալ։

Այս թեմայով