«Պատգամավոր «Ավշարի» Արայիկը փախած էր ման գալիս». գյուղացիները դժգոհում են

արայիկՈրքան մոտենում են Ազգային Ժողովի  ընտրությունները, այնքան ավելի շատ են նյարդայնանում Գրիգորյան եղբայրներ` Բնապահպանության նախկին նախարար  Արամայիս Գրիգորյանը եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը` Ավշարի Արայիկը:

Գրիգորյանները ամեն կերպ փորձում են համոզել հանրությանը, որ Արարատի մարզը իրենց վերահսկողության տակ  է և իրենք կարող են առավելագույնս շատ ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար: Գրիգորյանները այս մասին հայտարարելիս մոռանում են, որ անգամ հայրենի Ավշար գյուղում նրանք անսասան հեղինակություն չունեն: Նրանք իհարկե մի ժամանակ կարողացել էին համոզել որոշներին, որ ժողովրդի դարդով տապակվող գործիչներ են, սակայն 2015 թվականին խաղողի բերքի հետ կապված խնդիրը բացահայտեց Գրիգորյանների իրական դեմքը:

Ինչպես պատմում են Ավշար համայնքի մի խումբ խաղողագործներ նրանք այլևս չեն վստահում Գրիգորյաններին.«Անգամ Ավշար համայնքում Գրիգորյանները լուրջ հեղինակություն չունեն: Մարդիկ հիասթափվեցին, երբ խաղողի մեծ բերք կար և ժողովուրդը կանգնել էր խնդրի առաջ, իսկ Գրիգորյանները փակել էին «Ավշարի գինու գործարան»-ի դռները ու գնացել էին արտերկիր հանգստանալու: Եթե եղբայրները, այդ նեղ պահին փախած էին ու չկանգնեցին ժողովրդի կողքին, ապա ինչ վստահության մասին է խոսքը: Միայն խայտառակվելուց հետո մի քանի գյուղացուց բերք ընդունեցին, որի  փողերը դժվարությամբ տվեցին»,-մեզ հետ զրույցում ասաց Ավշար համայնքի խաղողագործներից մեկը՝ ով հասկանալի պատճառով չցանկացավ ներկայանալ, քանի որ Գրիգորյանները կարող են նաև հաշվեհարդար տեսնել ճշմարտությունը ասելու համար:

Դիտվել է 2,168 անգամ
 


Այս թեմայով