Պատգամավորներն ալարում են վերադառնալ արձակուրդից

աժ նիստ8«Թեեւ հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ աշնանային նստաշրջանը, ԱԺ պատգամավորները չեն շտապում վերադառնալ արձակուրդից:

Այս օրերին ԱԺ-ում անցկացվող մշտական հանձնաժողովների նիստերին հատուկենտ թվով պատգամավորներ են ներկա գտնվում: Ամենաշատ  պատգամավորը եղել է Էլինար Վարդանյանի՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում՝ 6 հոգի: Իսկ մյուսներում լավագույնը 5 պատգամավոր է մասնակցել, թեեւ այդ հանձնաժողովների անդամների թիվն ավելի շատ է»:

Առավել մանրամասն՝  «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Դիտվել է 46 անգամ
 


Այս թեմայով