Պատգամավորների միջև կռիվ է ընկել Ռուսաստան մեկնելու համար

աժ նիստ8«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վաղը ԱԺ Հայաստան-Ռուսաստան միջխորհրդային համագործակցության պատվիրակությունը կմեկնի Մոսկվա, այնտեղից էլ Կազան` համագործակցության 27-րդ նիստին մասնակցելու համար: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ մեկնելու համար պատգամավորների միջեւ կռիվ է ընկել: Միջխորհրդարանական պատվիրակությունն ունի 28 անդամ, որից միայն 14-ը կարող են մեկնել Կազան: Ըստ մեր տեղեկությունների՝ ՀԱԿ-ից Կազան կգնա խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, որը դեմ է եղել, որպեսզի իրենց խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը եւս մեկնի Կազան: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ Զուրաբյանի «ինադու» որոշել է Լյուդմիլա Սարգսյանին ընդգրկել մեկնողների կազմում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Դիտվել է 805 անգամ
 


Այս թեմայով