Home » ՄԱՄՈՒԼ » Պատգամավորի մայրը կընտրվի դեկան

Պատգամավորի մայրը կընտրվի դեկան

arm138302288216Այսօր Գյումրիի մանկավարժական համալսարանում կկայանան դեկանի ընտրություններ:

 «Առավոտ» օրաթերթի փոխանցմամբ, օտար լեզուների Ֆակուլտետի դեկանի թափուր տեղի համար ընդամենը մեկ թեկնածու է առաջադրվել՝ Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի  մայրը՝ Թամարա Մելիքյանը:

 Տիկին Մելիքյանը ռուսաց լեզու է դասավանդում այս բուհում: Հիշեցնենք, որ անցյալ տարի մեծ սկանդալ էր ծագել այս Ֆակուլտետում, անգամ քրեական գործ էր հարուցվել, բանի որ օտար լեզուների Ֆակուլտետի մագիստրատու­րայի աոաջին կուրսի ուսանողուհի Հասմիկ Սուքիասյանը, հանրա­պետությունից բացակայելով հանդերձ, գնահատականներ էր ստա­ցել:

 Արդյունքում աշխատանքից ազատվել էին օտար լեզուների Ֆակուլտետի դեկան, ճանաչված մասնագետ Սայա  Գրիգորյանը, ինչպես նաև ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ Կարինե Սուքիասյանը, ով «հեռակա կարգով» գնահատական «ստացած» ուսանողուհու մայրն էր: Ինչ վերաբերում է տիկին Մելիքյանին, հենց նա էր եղել ուսանողուհուց անմիջական քննություն ընդունողը և նրա ստորագրությամբ էր գնահատականը նշանակ­վել, սակայն սկանդալն ավարտվեց նրանով, որ որոշ մասնագետ­ներ ազատվեցին աշխատանքից, գործն էլ կարճվեց, իսկ պատգամավորի մայրն անմասն մնաց այդ ամենից:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:

Դիտվել է 42 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy