«Ախրանիկ» պատգամավորի հայրը «կռիշ» է կանգնել գլխավոր դատախազին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարծես չի կարողանում բավարարել նոր իշխանությունների քմահաճույքները։ Փաշինյանի իշխանությունը, ըստ մամուլի հրապարակումների, պատրաստվում է փոխել գլխավոր դատախազին, և այդ պաշտոնում արդեն այլ թեկնածուների անուններ են քննարկվում։

Արթուր Դավթյանին անհանգստացնում են այս խոսակցությունները, և նա ամեն կերպ փորձում է լուծել իր խնդիրները ու շարունակել պաշտոնավարել՝ որպես  գլխավոր դատախազ։ Politik.am-ի տեղեկություններով, վերջին շրջանում  Արթուր Դավթյանը մտերիմ հարաբերություններ է հաստատել հեղափոխության օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ախրանիկի» դերը տանող, այս պահին արդեն ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի հետ։ Արթուր Դավթյանի շրջապատից մեզ տեղեկացնում են, որ Զարեհ Սարգսյանը խոստացել է, որ վարչապետ Փաշինյանի մոտ կբարեխոսի ու կլուծի գլխավոր դատախազի խնդիրները։

Այս թեմայով