Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Պատգամավորի բառապաշարում նման արտահայտություն պետք է չլինի. Վահան Բաբայանը՝ Շուշան Պետրոսյանի մասին

Պատգամավորի բառապաշարում նման արտահայտություն պետք է չլինի. Վահան Բաբայանը՝ Շուշան Պետրոսյանի մասին

Shushan-Petrosyan-Culture.AM_Պատգամավորների, քաղաքական գործիչների բառապաշարում նման արտահայտություններ պետք է չլինեն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը անդարդարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի՝ «աչքերդ կհանեմ» արտահայտությանը:

«Ես այս դեպքի վերաբերյալ իմ անձնական կարծիքն ունեմ, որն արտահայտելն էթիկապես ճիշտ չէ: Ամեն դեպքում, ես նման արտահայտությունները չեմ ընդունում, որովհետեւ նման բաները պետք է տեղ չգտնեն պատգամավորների, քաղաքական գործիչների բառապաշարում»,- ասաց Վահան Բաբայանը:

Պատգամավորի խոսքով՝ երեկվա դրությամբ հանձնաժողովը ՀՔԱՎ-ի դիմումը չի ստացել: Այնուամենայնիվ, եթե այսօր դիմումը ստացվի, չի բացառվում, որ այն կներգրավվի վաղը կայանալիք նիստում:

Դիտվել է 156 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy