Պատգամավորը քրեական հեղինակությունների հետ իր կապի մասին

burnash-MHM83986-copy-640x344«Փաստորեն, Դուք էլ եք մոտ է քրեական հեղինակություններին, մասնակցել եք Նորադուզցի Ալիկ Բանդուրյանի ծննդյան տոնակատարությանը, հարցրինք Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, իշխանություններից «քցված» Աշոտ Աղաբաբյանին։ «Ասենք՝ ունեմ հարաբերություն, ինչ վատ ա»,– զարմացավ պատգամավորը։ «Բայց էս տարի չի եղել, անցած տարի եմ մասնակցել… Շատ լավ հարաբերությունների մեջ եմ, ինչ ա, հանցագործ ա,– վրդովված պարզաբանում էր պահանջում պատգամավորը։– Էսօր մոդա է քրեական հեղինակություն ըլնելը, ի՞նչ ա եղել որ»։

Հավակնություններ ունեք ինքնե՛րդ էլ համալրեք նրանց շարքերը։ «Ըտենց հավակնություններ մարդ պիտի երեխա ժամանակվանից ունենա, ես չունեմ։ Եվ մի ասեք «քրեական, իրանք էլ հասարակության շերտ են՝ առաջին հերթին։ Չմոռանանք, որ նույն հասարակությունը Ռուզվելտին 12 տոկոս ձայն տվեց»։ Իսկ Ձեր ընտրություններին քանի տոկոսն են քրեականներն ապահովել։ «Ոչ, չեն մասնակցել, այսինքն՝ եթե իմ ընտրողն է եղել, ընտրել է»»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ <Հրապարակ> թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 165 անգամ
 


Այս թեմայով